29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ կառավարությանը նախատեսվում է վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն

Հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում և ևս երկու օրենքներում  լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերը մշակվել են ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայով, բնապահպանական այլ կոնվենցիաներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի  ստանձնած  պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու նպատակով: Օրինագծերում  սահմանվում է  «հողային ծածկույթ» հասկացությունը և տրվում է դրա դասակարգումը:

Նախագծերի կիրառման արդյունքում  հանրապետության տարածքում կձևավորվի տվյալների միասնական ու համակարգված տեղեկատվական բազա, կապահովվի շրջակա միջավայրի և բնական ռեսուրների վիճակի բազմակողմանի գնահատումը, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետևողականորեն լուծել հողերի պահպանության խնդիրները, նպաստել խախտված հողերի վերականգնման ապահովման նախադրյալների ստեղծմանը: Բացի այդ, նախագծի նպատակն է նաև ՀՀ կառավարությանն իրավասություն  վերապահել սահմանելու ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը:  Ներկայումս հանրապետությունում իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնց շրջանակներում իրականացվող ճանապարհաշինության  համար անհրաժեշտ է հողագրունտ (լիցքի նյութ):

Հողագրունտի հանման հետ կապված հարաբերությունների ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ հողագրունտը  հանդիսանում է հողածածկույթի մաս և վերջինիս նկատմամբ կիրառելի չէ ընդերքօգտագործման հետ կապված իրավակարգավորումը, իսկ հողագրունտի հանման կարգը, պայմանները ՀՀ օրենսդրությամբ կարգավորված չեն: Ստեղծված իրավիճակը և առկա իրավական բացը խոչընդոտ է հանդիսանում ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերն իրականացնող կապալառու կազմակերպությունների համար ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտն օրենսդրության պահանջներին համապատասխան հանելու և շինարարական աշխատանքները ժամանակին կատարելու և ավարտելու համար: Վերոշարադրյալ խնդիրը լուծելու նպատակով, նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը վերապահել ճանապարհաշինության համար անհրաժեշտ հողագրունտի հանույթի կարգը սահմանելու իրավասություն: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ