26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2018

«Մեզանում շատ տարածված է ինքնաբուժությունը, ինչը պետք է կանխարգելել»

Ըստ «Դեղերի մասին» օրենքի կարգավորումների՝ նախատեսվում է դեղերը վաճառվել միայն դեղատոմսերով, Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց․ «Մարդիկ հիմնականում դիմում են ծանոթ բժիշկներին, 60-65%-ը դիմում է պոլիկլինիկա, մնացած 30-35%-ը դիմում է կա՛մ ծանոթներին, կա՛մ զբաղվում է ինքնաբուժությամբ, իսկ հետագայում նոր որոշվում է, թե նրանք ուր կգնան: Բուժման համար տեղամասային, մասնավոր բժիշկներին դիմում […]

«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում

Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: Թարգմանիչը խոստովանեց, որ Էքզյուպերին իր ամենասիրելի հեղինակներից է, և իր համար կրկնակի հաճելի […]

Դեղերը կթանկանան

«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը վստահ է ՝ եթե դեղերը դեղատոմսերով վաճառվեն, դեղերի գինը բարձրացնելու է : Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ  հանդիպման ընթացքում։ «Իշխանությունների քայլերը պիտի ուղղված լինեն հասարակության բեռը թուլացնելուն, ոչ թե ավելացնելուն: Դեղերը դեղատոմսով վաճառելու ճանապարհով երեք տարի առաջ գնաց հարևան Վրաստանը, որտեղ որոշվեց, որ […]

Առաջին անգամ թափոնների վերամշակման պարտադիր պահանջ է դրվում

Կառավարության հավանությանն է արժանացել  ՀՀ բնական պաշարների կառավարման ռազմավարությունը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս չկա բնական պաշարների արդյունավետ կառավարումն ապահովող համապարփակ քաղաքականություն: Ռազմավարության նպատակն է բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործումն ու արդիականացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ և բարեկեցիկ շրջակա միջավայրի ձևավորման, կենսաբազմազանության և բնական ռեսուրսներով ապահովման միջոցով: […]

«Պետք է խոսենք ոչ թե զուսպ ու շատ դաստիարակված, այլ մի քիչ չար և մի քիչ ջղային»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարևորում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը: «Բոլորիվին կարիք չկա, որ մենք իրար ապացուցենք, որ եղել է Մարաղան, Թալիշը, Սումգայիթը: Եկեք, մենք իրար չհամոզենք, լավ է, որ մենք այս քննարկումն անում ենք: Մենք պիտի աշխարհի հետ […]

Ախր ո՞նց կարելի ա էսքան չսիրել Հայաստանը

Ժողովուրդ ջան, բիզնեսմեններ ջան, փողատերեր ջան, հայեր ջան, հարազատներ ջան, ախր ո՞նց կարա սենց բան արվի: Ախր սա էլ ա հուշարձան: Անձեռակերտ հուշարձան… Ախր սա էլ ա պետք պահել, պահպանել, փայփայել: Ամերիկացին Գռանդ Կանյոնում, Կանադացին Նյագարայում նման բան կանի՞: Լուվրից մինչև Կոնկորդի հրապարակ Թյուիլերի այգու միջով մոտ կես քայլեցի ու ամբողջ ճանապարհին մտածում էի ինչ […]

Աշխարհում նման բան չկա.վարչապետ

Կառավարության այսօրվա նիսոտում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը  վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը:   «Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։  Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն […]

«Աշտարակ-Կաթ»-ը խաբե՞լ է. թեժ իրավիճակ կառավարության մոտ/տեսանյութ/

ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ կառավարության հերթական նիստի օրը  մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա իրականացրեցին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ տուժել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից և շուտով հանդես են գալու հայտարարությամբ։  «Բանը նրանում է 2016 թվից «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի կողմից մանրածախ առևտրի օբյեկտներին տրամադրվել է կաթնամթերք, որի դիմաց առձեռն վճարվել են, սակայն անդորագիր չեն տրամադրել: Այսօր […]

Գարո Փայլանը Պոլսի պատրիարքի ընտրության հարցով դիմել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարին

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարց է ուղղել: Փայլանը Սոյլուին հասցեագրած իր հարցադրման մեջ մանրամասնորեն նկարագրել է պատրիարքարանում ստեղծված իրավիճակը, շեշտելով, որ այն դեպքում, երբ հայ համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, պետության միջամտությունը այս ընտրությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի