26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք է խոսենք ոչ թե զուսպ ու շատ դաստիարակված, այլ մի քիչ չար և մի քիչ ջղային»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարևորում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր, հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների անցկացումը: «Բոլորիվին կարիք չկա, որ մենք իրար ապացուցենք, որ եղել է Մարաղան, Թալիշը, Սումգայիթը: Եկեք, մենք իրար չհամոզենք, լավ է, որ մենք այս քննարկումն անում ենք: Մենք պիտի աշխարհի հետ խոսենք»,-հայտարարեց նա:

Պատգամավորը նշեց, որ տարբեր ամբիոններից Արցախի միջազգային ճանաչման, խնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայտարարություններ են անում ու գալիս տուն: «Մենք պիտի հետևողական լինենք, և այդ յուրաքանչյուր հայտարարությունը, որ ընդունում ենք, յուրաքանչյուր փաստը, որ արձանագրում ենք, պիտի միջազգային բոլոր կառույցների «աչքը խոթենք», դնենք իրենց սեղանին, ապացուցենք, որովհետև աշխարհը բազմաթիվ խնդիրներ ունի: Աշխարհը միշտ զբաղված է, գերտերությունները միշտ ունեն իրենց խնդիրները, հավակնությունները, իսկ մենք մնում մենք շատ զուսպ, ցեղասպանված: Իմ առաջարկն է, որ այլևս խելոք չլինենք, պահանջատեր լինենք, չարություն անենք մի քիչ»,-կարծում է պատգամավորը:

Ըստ նրա՝ պիտի փաստի առաջ կանգնեցնել յուրաքանչյուրին, ով սպառնում է մեզ, ինչպես օրինակ՝ մի քանի օր առաջ արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Գալիս է մի ադրբեջանցի, թուրք, անում է հայտարարություն, գերտերությունները լռում ենք, որովհետև դա Ադրբեջանի նախագահն է՝ իր նավթային ռեսուրսներով, Թուրքիայի նախագահն է, իսկ մենք հայերով էլի լռում ենք: Մենք պիտի լինենք շատ համառ, պիտի «զզվացնենք» միջազգային կառույցներին դրական իմաստով, կներեք այդ բառի համար, որպեսզի նրանք նուրբ արևմտյան ռևերանսները թողնեն ւ կոնկրետ գնահատականներ տան, քանի որ Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր հայտարարություններ է անում, քան արվում էր երիտթուրքերի ժամանակ: Մենք միջազգային կառույցների հետ պետք է խոսենք միջազգային ընդունված նորմերով, բայց ոչ թե զուսպ ու շատ դաստիարակված, այլ մի քիչ չար և մի քիչ ջղային, որովհետև մենք դրա իրավունքն ունենք»,-եզրափակեց Մարգարիտ Եսայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ