05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշխարհում նման բան չկա.վարչապետ

Կառավարության այսօրվա նիսոտում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական հանձնարարականը  վերաբերում էր առողջապահական հաստատությունների քաղաքաշինական նորմերի վերանայմանը:  

«Նոր առողջապահական հաստատությունների կառուցման և գործող կենտրոնների արդիականացման ներդրումային ծրագրեր մշակելիս անհրաժեշտ է սահմանել նման կենտրոններին ներկայացվող պահանջները, պայմանները, այդ թվում՝ ճարտարապետական լուծումները և ֆունկցիոնալ կառուցվածքը։  Միաժամանակ բժշկական հաստատություններին վերաբերող գործող քաղաքաշինական նորմատիվ ակտերն ընդունվել են 1989 թվականին, չեն արդիականացվել և չեն համապատասխանում միջազգային փորձում ընդունված ժամանակակից չափանիշներին ու պահանջներին, ինչպես նաև սահմանափակում են փոքր ծավալի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններ կառուցելու հնարավորությունները»,-նշել է վարչապետը:

Այդ նպատակով Կարեն Կարապետյանը  հանձնարարել է առողջապահության նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առողջապահական հաստատություններին ներկայացվող քաղաքաշինական նորմերի վերանայման, արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանն ուղղված առաջարկություններ։

«Մենք կառուցում ենք բժշկական հաստատություններ, որոնց հաստատուն ծախսերից դուրս գալը պրակտիկորեն անհնար է: Դրանք ունեն բարձր առաստաղներ, պահանջում են ջեռուցման համար մեծ ծախսեր. աշխարհում նման բան չկա»,- ընդգծել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ