«Աշտարակ-Կաթ»-ը խաբե՞լ է. թեժ իրավիճակ կառավարության մոտ/տեսանյութ/
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ կառավարության հերթական նիստի օրը մի խումբ տնտեսվարողներ բողոքի ակցիա իրականացրեցին։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ տուժել են «Աշտարակ-Կաթ» ընկերության գործունեությունից և շուտով հանդես են գալու հայտարարությամբ։
«Բանը նրանում է 2016 թվից «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի կողմից մանրածախ առևտրի օբյեկտներին տրամադրվել է կաթնամթերք, որի դիմաց առձեռն վճարվել են, սակայն անդորագիր չեն տրամադրել: Այսօր կրկնակի վճարման հայցով «Աշտարակ-Կաթ»-ը դիմել է դատարան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: