Դեղերը կթանկանան
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը վստահ է ՝ եթե դեղերը դեղատոմսերով վաճառվեն, դեղերի գինը բարձրացնելու է : Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։
«Իշխանությունների քայլերը պիտի ուղղված լինեն հասարակության բեռը թուլացնելուն, ոչ թե ավելացնելուն: Դեղերը դեղատոմսով վաճառելու ճանապարհով երեք տարի առաջ գնաց հարևան Վրաստանը, որտեղ որոշվեց, որ դեղերի որոշակի խմբաքանակ պետք է վաճառվի դեղատոմսով: Բայց, այստեղ դեղերը թանկացան, քանի որ ծանոթ-բարեկամ սկզբունքով բժիշկ էին գտնում, որն իրենց դեղատոմս տա, որպեսզ իրենց առևտուրը չտուժի»,- ասաց Աթոյանը՝ շեշտելով՝ դեղերն, անկասկած, կթանկանան, քանի դեղատունը, դեղը վաճառելուց բացի, նաև բժշկին պետք փող տա, որ իրեն դեղատոմս տա: