Արցախում հունվարին պետբյուջեի մուտքերը եղել են ռեկորդային
Ընթացիկ տարվա հունվար ամսվա ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գերազանցել են ռեկորդային` 88.9 տոկոսով: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը՝ ավելացնելով, որ պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: «2018 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական […]