26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 22, 2018

Սեֆիլյանի «գլխին սարքել» են ԱԱԾ գործակալ ներդնելով.մանրամասներ

«Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, ինչը մենք ապացուցելու ենք»,-այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Փաստաբանի խոսքով՝  Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքում առանցքային նշանակություն ունեն գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքն՝ ընդդեմ Սեֆիլյանի։ Հիշեցնենք, որ Գալոյանը ցուցմունք է տվել, թե Սեֆիլյանը ծրագրում էր զինված հեղաշրջում իրականացնել։  «Հայ կանանց […]

«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր».նախարարը կատակեց/տեսանյութ/

«Կառավարության այսօրվա նիստի 10 հարցեր վերաբերել են հիմնականում անտառային բարեփոխումների ընթացքին»,-այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ժպտալով նկատեց.«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր»: Նախարարը , որ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, իսկ այսօր կառավարությունում հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը: «Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում […]

2018-ին մի շարք փոփոխություններ են նախատեսվում իրավական կարգավորումներում

Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018 թվականի ընթացքում ևս մաքսային և հարկային վարչարարության պարզեցմանը և հստակեցմանն ուղղված մի շարք բարեփոխումներ են նախատեսվում իրավական կարգավորումներում: Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի, քննարկման փուլում է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է  վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային […]

Հայ-ադրբեջանական սահմանագոտում անցկացվել է հերթական դիտարկումը

Փետրվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հերթական դիտարկումը:  Սահմանագոտու հայկական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Գենադի Պետրիկան և Օգնեն Յովիչը: Սահմանային դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Ռելիեֆային բարդ պայմաններից ելնելով` կողմերի միջև տեսադիտարկում ապահովել հնարավոր չի եղել […]

Արցախում զինծառայող է զոհվել

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում […]

«Ելքը» կդիմի ՍԴ՝ 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության դիմել են Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի ընտրությունների շուրջ ստեղծված սահմանադրական խառնաշփոթի հարցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում»,-գրված է հայտարարության տեքստում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի […]

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը. Տիգրան Բալայան

Բաքուն անօգուտ փորձում է խեղաթյուրել միջազգային հանրության դիրքորոշումը  Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Եվրամիության դիրքորոշումը հետեւյալն է՝ ամբողջական աջակցություն միջնորդական ջանքերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին»,- գրել է նա՝ իր էջում տեղադրելով Եվրոպական Խորհրդի փետրվարի 9-ին հրապարակված փաստաթուղթը, որը վերաբերում է Ադրբեջանին եւ մասնավորապես, ԼՂ հակամարտությանը:

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:             Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով […]

Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա պարարտանյութ. փոխնախարար/տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստից հետո Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: «Առաջին ծրագիրը դա՝ պետական աջակցություն հողագործներին մատչելի գնով պարարտանյութ ձեռք բերելու ծրագիրն է: Ընդ որում Հայաստան կներմուծվի 3 հազար տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և սուբսիդավորման արդյունքում գյուղացին կարող է 1 պարկը ձեռք բերել 7 հազար դրամով»,-նշեց փոխնախարարը:  Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի