«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր».նախարարը կատակեց/տեսանյութ/

«Կառավարության այսօրվա նիստի 10 հարցեր վերաբերել են հիմնականում անտառային բարեփոխումների ընթացքին»,-այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ժպտալով նկատեց.«Այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր»:
Նախարարը , որ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, իսկ այսօր կառավարությունում հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը:
«Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում ձեւավորվում է կենսառեսուրսների եւ անտառային քաղաքականության վարչություն,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասությունը փոխանցվում է նորաստեղծ կոմիտեին:
Հաջորդ բլոկը անտառային պահպանության ծառայությունն է, որի վերաբերյալ օրինագիծը շուտով կներկայացվի ԱԺ:
Մանրամասները՝ տեսանյութում: