26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2018

Երեւանում ավտոմեքենան բախվել է պատին. վարորդը մահացել է

Երեւանի Արին Բերդի փողոցում փետրվարի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Opel մակնիշի 35 DQ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ավտոպահեստամասերի խանութի պատին, որի հետեւանքով վարորդը մահացել է:  shamshyan.com-ի փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր- ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ […]

Հյուսիս-Հարավի հետ կապված հարցադրումները պահանջում են արագ ու օպերատիվ լուծումներ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանականներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ՝ կապված շինարարության իրականացման համար  պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն ու հավելեց, որ այդ հարցադրումները  պահանջում են արագ  և օպերատիվ լուծումներ: «Մասնավորապես այդ հարցադրումները բարձրացրել են և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»,-ասաց նա: Վարչապետը […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ երկու մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 01-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:30-16:30 Սարի թաղ 3-8 փողոցները մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները, Թաիրովի փ. 46/81 շենքը, Նորագյուղ թաղ. 1-369 սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, Մյասնիկյան պողոտան մասնակի եւ հարակից եւ հանրային […]

Փոփոխություն պետական նպաստների մասին օրենքում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տրվեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» կառավարության որոշման նախագիծը փոփոխելու հարցին:  Կստուգվեն նաև նպաստառուների վարկային պարտավորությունները: Սա արվում է նպաստների հասցեականության ապահովման նպատակով:  Մասնավորապես առաջարկվում է «Տեղեկանք անասնաբույժից՝ ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն. «Տեղեկանք ԱՔՌԱ վարկային բյուրոյից՝ ընտանիքի […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Համարձակ ու ճիշտ քայլ ՊԵԿ-ից

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հոսկողության վարչությունը: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին: «Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացը առավել հեշտացնելու ուղղությամբ»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նման կերպ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից […]

Կառավարության նիստերը կլինեն դռնփակ, գործադիրի անդամները կերդվեն. ուշագրավ փոփոխություններ (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, թե օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: «Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց»,-ասաց Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքով` Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի […]

«Վճռաբեկ բողոքով պահանջում եմ արդարացնել Խանդոյանին կամ բեկանել գործը» .մանրամասներ

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը` Արարատ Խանդոյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արա Ղարագյոզյանը: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը (Միայնակ գայլ Արայիկ Խանդոյանի եղբայրը) կալանավորվել է 2016թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքի Մ. Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առիթով:  Պաշտպանի խոսքով` Արարատ Խանդոյանը […]

Կարեն Կարապետյանը մեկնում է Ղազախստան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Նախատեսված է նաև վարչապետի մասնակցությունը և ելույթը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի