08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հյուսիս-Հարավի հետ կապված հարցադրումները պահանջում են արագ ու օպերատիվ լուծումներ

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանականներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ՝ կապված շինարարության իրականացման համար  պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն ու հավելեց, որ այդ հարցադրումները  պահանջում են արագ  և օպերատիվ լուծումներ: «Մասնավորապես այդ հարցադրումները բարձրացրել են և՛ բանկը, և՛ Չինաստանի դեսպանը»,-ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի մոտ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և Կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին, արդյունքների մասին տեղեկացնել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ