Մի շարք մարզիկների ծառայությունից տարկետում տրվեց
Կառավարության այսօրվա որոշմամբ մի քանի անձանց տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը: Նախագծի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում են ստանալու տարբեր մարզաձևերի հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներ՝ հետևյալ սկզբունքով՝ օլիմպիական մարզաձևերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում […]