26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2018

Ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախագահի որոշ լիազորություններ անցնում են վարչապետին

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ Կառավարության նիստին: Ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ նախագծի նպատակը գործող օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: «Սահմանադրությամբ հստակեցվել են նախագահի լիազորությունների շրջանակները, ուստի, օրենքով կատարվող փոփոխությունների արդյունքում որոշ լիազորություններ նախագահի փոխարեն կվերապահվեն վարչապետին ու կառավարությանը»,-ասաց նա: Փոխոստիկանապետը ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները. «Մասնավորապես […]

Բրյուսովի փողոցում տուն է այրվել

Փետրվարի 1-ին, ժամը 06:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է տուն: Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:35-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած ՀՀ օրենքը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 1-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը:

Ֆրանսիայի նախագահի զգուշացումն ու Թուրքիայի վարչապետի պատասխանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական հայտնի «Le Figaro» թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների մասին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նա Թուրքիային զգուշացրել, որ եթե թուրքական կողմը շարունակի իր առաջխաղացումը դեպի Սիրիայի այլ տարածքներ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել տարածաշրջանում: «Եթե գործողությունը վերածվի օկուպացիայի և պարզվի, որ […]

«Վարունգի օպերացիան վատն է».«Սասնա ծռեր»-ի անդամը կարոտել էր դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին պաշտպանները միջնորդեցին ժամանակից շուտ վերացնել իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված՝ դահլիճից հեռացնելու, սանկցիա և նրանց վերադարձնել դատական նիստերի դահլիճ: Հայտարարված ընդմիջումից հետո դատարանը շարունակեց աշխատանքները: Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց՝ Վարդգես Գևորգյանի […]

Փլուզում տանը․ բնակիչները մնացել են ներսում

Հունվարի 31-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի պատշգամբը փլուզվել է, փակել մուտքը, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են երկհարկանի տան երկրորդ հարկի աստիճանահարթակը (երկաթբետոնե, մոտ 3 քմ) և փայտե աստիճանավանդակը. տուն ելումուտը […]

Ձեր սիրտը մաքուր պահեք

Երեխաներիս երբ քնեցնում եմ, հարցնում եմ «կա՞ մի բան որի պատճառով ձեր սիրտը մաքուր չէ: Ավելի լավ է ասեք, ու մաքուր սրտով քնեք»: Մարդը երջանիկ է այն ժամանակ երբ նրա սիրտը մաքուր է: Երանի այն մարդուն, ով սա կհասկանա: Եթե դուք ձեր սիրտը մաքուր պահեք այն կդառնա Աստուծո բնակության վայրը: Տերն ասաց չէ՞ «պիտի բնակվեմ […]

Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան արձագանքել է քաղաքացու կողմից ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակին

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ Ալիկ Պետրոսյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ՀՀ-ում վարկային ռեսուրսների անհասանելիության վերաբերյալ՝ նշելով, որ վարկ ստանալու ակնկալիքով դիմել է Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա, սակայն մերժում է ստացել: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան տրամադրում է ձեռնարկատիրական վարկեր, իսկ Ալիկ Պետրոսյանը չի հանդիսանում գրանցված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի