Հիվանդանոցում արյունաքամ լինող տղամարդուն թողել են գետնին ընկած /տեսանյութ/
ՌԴ Ռյազանի շրջանի հիվանդանոցներից մեկում տղամարդը արնաքամ է եղել գետնին ընկած, սակայն նրան ոչ ոք չի մոտեցել։ Ոստիկանները քննություն են սկսել այն բանից հետո, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, որ տղամարդն ընկած է գետնին՝ արյան լճում, սակայն նրան ոչ ոք չի մոտեցել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։