28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2017

Խիստ կասկածելի է. ինչ է ուզում Հայրիկյանը /տեսանյութ/

«Ես չեմ կասկածում, որ Հայրիկյանը անկեղծ մղումներ ունի և կփորձի մոբիլիզացնել հասարակությանը, բայց ցավոք այսօր այդ հնարավորությունը չկա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հացադուլին, ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Արդեն հայտնել ենք , որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը  նոյեմբերի 20-ից   հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Հայրիկյանի ակցիան […]

Ձվի դեֆիցիտ կա. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ տեւական ժամա­նակ է, որ Հայաստանում կրկին վաճառվում են դրսից ներկրված հավկիթներ, որոնց վրա առկա կնիքները դրա վառ ապացույցն են: Թերթի տեղեկություններով՝ հավկիթները ներկրում է «Արաքս» թռչնաբուծական ֆաբ­րիկան: Ուշագրավ է, որ ներկր­ված հավկիթները վաճառվում են երկու անգամ թանկ գնով: Հիշեցնենք, որ «Բաղրամյանի» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Արմեն Խա­չատրյանը, երբ ձու էր ներկրում, այն վաճառվում էր 30-40 […]

Ձյուն եւ բուք․ օդերեւութաբանները զգուշացնում են

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ին, 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-24-ը նաև նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-ին […]

Սարերի հետևում չէ

«Այն, որ իշխանությունը մեջ մեկ գիշերում որոշում է փոխում,  իրենց սովորական գործելաոճն է: Մի՛ մոռացեք 2013 թվականի սեպտեմբերի հայտնի գիշերը, երբ քաղաքականությունը 180 աստիճանով փոխվեց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին: Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդը», ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի», հուշագիր ստորագրեց Վանաձորի քաղաքապետ, […]

Դոլարի փոխարժեքը՝ այսօր

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 481.91 դրամ, եվրոյի փոխարժեքը կազմել է 563.15 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.08 դրամ։ Թանկարժեք մետաղների համար Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 266.61 դրամ, ոսկի՝ 20,000.45 դրամ, պլատին՝ 14,539.28:

Ծառուկյանը տվեց դստերը. Ժողովուրդ

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարա­նական ընտրություններից հետո «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմ­նադրամի» նախագահի պաշտոնը թա­փուր էր մնացել: Բանն այն է, որ հիմնադրամի նախագահի պաշտոնը զբա­ղեցնող Իվետա Տոնոյանը դարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգա­մավոր: Օրաթերթին հայտ­նի դարձավ որ «Ծառուկյան բարեգոր­ծական հիմնադրամ»-ը նոր նախագահ ունի՝ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ով Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանի ուսանող է: Նա […]

Մոսկվան նախազգուշացնում է նոր պատերազմի մասին. Հայկական Ժամանակ

Երեկ Երեւանում էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս եղավ Ծիծռենակաբերդում, ուր կարծես թե գնացել էր անմիջապես օդանավակայանից, հանդիպումներ ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ, որի հետ նաեւ համատեղ մամուլիս ասուլիս տվեց: Ինչպես նաեւ մասնակցեց Հայաստան-Ռուսաստան դարերով կոփված բարեկամություն խորագրով պատմաավերագրական ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Մի խոսքով, հագեցած օրակարգով պաշտոնական […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան պատճառով այս պահին ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Գյումրու, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աբովյանի, Հրազդանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Թալինի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են շուրջօրյա մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի