28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2017

Ուզում են սադրել

  Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը  վստահ է ` Նախիջևանի տարածքում Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները հետապնդում: «Իրենց  չի հաջողվում Ղարաբաղի տարածքում որևէ քայլ կատարել, փորձ են անում այնտեղ սադրել Հայաստանին որոշակի գործողությունների։ Որովհետև այն զորավարժությունները, որոնք  այդ փոքր տարածքում անցկացվում են, ես համոզված եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու են, քանի որ Նախիջևանը հիմա […]

1 ու կես տարվա ծառայությունը բաշխել 4 տարիների մեջ. ուսանողների առաջարկը

«Նախաձեռնությունը մեծ առումով արդեն հաջողվել է, քանի որ, իհարկե, օրենքն ընդունվել է, բայց կան շատ բացեր, որոնք պետք է լրացվեն, այժմ ի շնորհիվ ուսանողների՝ բարձրաձայնում ենք հարյուրավոր գիտնականների, դասախոսների կարծիքը»,-խորհրդարանում  ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Նա հավելեց, որ եթե այժմ ընդունում են, որ այն խնդիրները, որ կան, ապա […]

Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը

Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։  Դիմումատուի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վեց տարի շարունակ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Այս տարի ևս այն երկարացվել է մեկ տարի ժամկետով, սակայն փորձաքննությունից երկու ամիս անց զանգահարել են, կանչել վերափորձաքննության և արդյունքում՝ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ։  Պաշտպանի […]

Էդվարդ Նալբանդյանը հաճելիորեն զարմացրեց /տեսանյութ/

  «ՌԴ  արտաքին գործերի նախարարի այցը ընդգծված հավասար հեռավորության վրա էր Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ինչը քաղաքական առումով գուցե արդարացված էր, սակայն, հաշվի առնելով մեր դաշնակցային հարաբերությունները, կարծում եմ, որ այդ դաշնակցային հարաբերությունները պետք է շեշտվեր»,- անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցին` այսօր լրագրողնրի հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ քաղաքագետ  Խաչիկ Գալստյանը:  Անդրադառնալով ԼՂ  կոնֆլիկտի կարգավորման  […]

24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը: 2017 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 01:05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և […]

Այս խաղում ուսանողները պարտվեցին

  «Տարկետման իրավունքի համար պայքարող ուսանողների համար խաղը արդեն ավարտվել է նրանց պարտությամբ», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։ ԸՍտ Ազատ Արշակյանի՝ այդ նախագիծն այսպես թե այնպես ընդունվել է, և ոչինչ չի էլ փոխվելու։ «Ուսանողները ճիշտ կանեին, եթե դիմեին փորձագետներին, որպեսզի ստեղծվեին հավասար պայմաններ քննարկումների ժամանակ։ Ստացվում […]

ՔԿՀ կալանավորների մոտ հայտնաբերվել են iPhone-ներ, դեղահաբեր, կանաչավուն զանգված

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց մի շարք խցերից չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 1 «Այֆոն-6», 2 «Այֆոն-5» տեսակի բջջային հեռախոսներ և 2 փոքր թղթե փաթեթներ, որոնց մեջ եղել է ընդհանուրը 12,7 գրամ քաշով կանաչավուն բուսական զանգված, իսկ հոկտեմբերի 28-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վ. Ս.-ն հիմնարկի վարչական տարածքում տեխնիկատնտեսական աշխատանքներ […]

Վիրավորանքները փաթաթում եք մեր վզին. Պավլիկը վրդովեց, իսկ դատախազը «պատժվեց»/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում պաշտպանական կողմն առարկություն հայտնեց, երբ դատարանը անհարգալից վերաբերմունքի համար նիստերի դահլիճից մեկ ժամով հեռացնելու որոշում կայացրեց ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի(Միանակ Գայլ) դեմ Դատարանում Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպանները  Արա Ղարագյոզյանը եւ Արայիկ Պպաիկյանը […]

Խրամատում, բլինդաժում, զորանոցում, կաթսարանում հնարավոր չէ գիտությամբ զբաղվել

ԱԺ-ում ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Գարիկ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե մայիսից բանակ զորակոչվող գիտնականների համար ինչ պայմաններ են ստեղծված, որպեսզի նրանք կարողանան զբաղվել կրթությամբ նաև բանակում։ Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ բանակում գիտնականին գիտական աշխատանքից չկտրելու հարցն այսօր քննարկման փուլում է։ «Դուք երևի ծառայության նկատամամբ ուրիշ պատկերացում ունեք։ Խրամատում, բլինդաժում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի