13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ուզում են սադրել

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը  վստահ է ` Նախիջևանի տարածքում Ադրբեջանի կազմակերպած լայնածավալ զորավարժությունները հետապնդում:

«Իրենց  չի հաջողվում Ղարաբաղի տարածքում որևէ քայլ կատարել, փորձ են անում այնտեղ սադրել Հայաստանին որոշակի գործողությունների։ Որովհետև այն զորավարժությունները, որոնք  այդ փոքր տարածքում անցկացվում են, ես համոզված եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներին տարհանելու են, քանի որ Նախիջևանը հիմա ըստ ամենայնի դարձել է ռազմական պոլիգոն», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արամ Սարգսյանը։

Վերջինս շեշտեց` Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը պետք է արձագանքի այն զորվարժություններին, որոնք անցկացնում է Ադրբեջանը Նախիջևանի տարածքում:

«Իսկ  ի՞նչ է անում Հայաստանը։ Հայաստանը լուռո մունջ նայում է, թե ինչ է կատարվում Նախիջևանում։ Որևէ մի արձագանք չի եղել Արտաքին գործերի նախարարությունից», –  նշեց բանախոսը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ