28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2017

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։ Հանդիպմանն անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և […]

Սա Հայաստանն է և վերջ. Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 75տարեկան

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 74 տարեկան… «Մնացին նրանք, ովքեր իրոք ելել են իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող, իրոք որ սա Հայաստան է։ Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և վերջ։» Լեոնիդ Ազգալդյան Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ […]

Նոր թղթադրամներ

Հայկական դրամը շրջանառության մեջ ներդնելու օրվա կապակցությամբ ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն մեկ տարի անց` 2018 թվականի նոյեմբերին։  Կոմպոզիտային են մասամբ թղթից և մասամբ պոլիմերից (պլաստիկից) բաղկացած թղթադրամները։  Ըստ Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանի, ԿԲ–ն թողարկել է նոր թղթադրամների նախատիպը` «Նոյյան տապան» կոլեկցիոն թղթադրամներ […]

Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը «Մրցունակություն՝ տուրիզմի կայուն զարգացման համար» խորագրով միջազգային համաժողովին

Նոյեմբերի 13-14-ը Հորդանանի տուրիզմի նախարարության, Ամմանի քաղաքապետարանի և  ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանում անց է կացվել «Մրցունակություն՝ տուրիզմի կայուն զարգացման համար» խորագրով միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովին Երևանի քույր քաղաք Ամմանի հրավերով մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի օգնական, մայրաքաղաքի տուրիզմի ոլորտի համակարգող Մարիա Բարաղամյանը: Նյու Յորքը, Մադրիդը, Մեխիկոն, Դուբայը, ինչպես նաև […]

Հայերն անմիջականորեն գիտեն ինչպես հանդուրժողականության արժեքը, այնպես էլ խտրականությամբ ու այլատյացությամբ պայմանավորված խնդիրները

Նոյեմբերի 22-ին Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ ավստրիական նախագահության 7 ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Երևանում «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» համաժողովին: ԵԱՀԿ համաժողովին, որն անց է կացվում ՀՀ արտգործնախարարության աջակցությամբ, մասնակցում են ԵԱՀԿ մասնակից պետությունների բարձրաստիճան […]

Վրաերթից շաբաթներ անց տղամարդը մահացավ

Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 18 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1943 թ. ծնված Սաշա Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:  Նոյեմբերի 21-ին Ս. Հարությունյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Նոր քրեական գործեր` ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողի ազատ կամքի և լրատվամիջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նյութերի համաձայն, Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ Հ. Գրիգորյանը 07.11.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում […]

«Տարկետման իրավունքը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է դրա տրամադրման կարգը» (տեսանյութ)

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ասաց, որ կան շատ կետեր, որոնք դեռ պետք է հստակեցվեն։ Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ պետք է հստակեցվի տարկետման իրավունքը, որը ոչ թե վերացվելու է, այլ փոխվելու է դրա տրամադրման կարգը, քննարկման ձևը։ «Քննարկումների արդյունքում կփորձենք հասկանալ, թե որ ոլորտի համար […]

Հրդեհ Բերդ քաղաքում

Նոյեմբերի 22-ին, ժամը 00:20-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 տնից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:00-ին, մարվել՝ 01:16-ին: Այրվել է տան առաջին հարկի սենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի