18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Սարերի հետևում չէ

«Այն, որ իշխանությունը մեջ մեկ գիշերում որոշում է փոխում,  իրենց սովորական գործելաոճն է: Մի՛ մոռացեք 2013 թվականի սեպտեմբերի հայտնի գիշերը, երբ քաղաքականությունը 180 աստիճանով փոխվեց»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Վանաձորում ստեղծված իրավիճակի մասին:

Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդը», ի տարբերություն «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի», հուշագիր ստորագրեց Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանի հետ՝ դադարեցնելով բոյկոտը:

Արմեն Բադալյանն ընդգծեց, որ Վանաձորի դեպքում ՀՀԿ-ականները չզիջեցին ու հաղթող դուրս եկան, արդյունքում զիջեցին իրենց կուսակցություններից մեկը, որը Ազգային ժողովում ներկայացված չէ: «Համաձայնագիրն էլ կնքելով՝ մի պաշտոն են ստանում: Այս որոշումը չի կարող ազդել կուսակցության վարկանիշի վրա, որովհետև Հայաստանում վարկանիշի գործոնն այլևս չի աշխատում, դա աշխատում է ընտրությունների դեպքում, իսկ Հայաստանում ընտրություններ չեն լինում: Հետևաբար, նշանակություն չունի, թե կուսակցութունը բարձր կամ ցածր վարկանիշ ունի: Այդ պատճառով այս կուսակցությունը, որ դե յուրե ընդդիմադիր է, քանի որ իշխանության ձևավորմանը չի մասնակցում, մի քանի հոգու աշխատանքով կապահովի, իսկ սկզբունքայունության առումով, այն չի պահպանվել, բայց մի կուսակցության դեպքում, որը միշտ աչքի է ընկել իր սկզբունքները չպահպանելով, սա զարմանալի չէ»,-նշեց նա:

Փորձագետն ընդգծեց՝ այս հուշագրով 2 կողմն էլ շահեց, ՀՀԿ-ն ի վերջո կկարողանա քվորում ապահովել, թելադրող լինել, ՀՎԿ-ն էլ նախ արդեն պաշտոն ստացավ (ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվեց փոխքաղաքապետ-հեղ.): «Չի բացառվում, որ կուսակցության ղեկավարն էլ մյուս տարվա ապրիլից հետո բարձրաստիճան մի պաշտոն ստանա:

Սա սովորական քաղաքական գործընթաց էր, ոչ մի բան ավել փնտրել պետք չէ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ