03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 17, 2017

Նախարարն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձան ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու […]

Հայտարարություն կատարելով չէ միայն. Միրումյանը՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին

«Եթե կան նման դեպքեր, վայրագություններ, ապա կարող են դիմել համապատասխան մարմինների, ովքեր կպարզեն, եղել է, թե ոչ: Հայտարարություն կատարելով չէ միայն», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետզրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ խոսելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հայտարարություններից, թե ՊԵԿ աշխատակիցներն Առինջ մոլում վայրագություններ են անում։ Միաժամանակ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ հարկային մարմիններն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն […]

«Մինչդեռ Վազգեն Սարգսյանը սպարապետ է, իսկ Գևորգ Սաֆարյանը ամբաստանյալ»

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում և այսօրվա նիստում դատարանը լսում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հրապարակային ելույթները: Ներկայացված տեսանյութերի մասով հայտարարություն արեց նաև փաստաբան Աննա Ջուվանովան: Պաշտպանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանի ելույթներում հայրենասիրական կոչեր են հնչում […]

Անդրեյ Մալախովը որդի է ունեցել

Լույս աշխարհ է եկել հաղորդավար Անդրեյ Մալախովի առաջնեկը։ Նա եւ իր կինը՝  Նատալյա Շկուլեւան, տղա են ունեցել: Փոքրիկը լույս աշխահ է եկել Մոսկվայի «Լապինո» կլինիկական հոսպիտալում: Նորածնի քաշը 4,020 կգ է, հասակը՝ 54 սմ: Մայրիկը եւ փոքրիկը իրենց լավ են զգում եւ հիմա հանգստանում են:  Մալախովը հայտնել է, որ փոքրիկի անունը դեռ չեն որոշել։

Ժամանակավրեպ է. ՀՀԿ-ական պատգամավորը դեմ է

ՀՀԿ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին դեմ է: Խորհրդարանում նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, որ նախագծի քննարկմանը հանձնաժողովում ներկա չի եղել և առիթից օգտվելով՝ նկատառումները կներկայացնի: «Այս նախագիծը ներկա պահին և այս տեսքով ԱԺ բերելը, կարծում եմ, ժամանակավրեպ է, որովհետև ինքն ունի մի քանի հարցերի պատասխանների անհրաժեշտություն»,-ասաց […]

«Ես ստորագրում եմ Գևորգի ասած ամեն բառի տակ».Սեֆիլյանը չի լռելու

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում և այսօրվա նիստում դատարանը լսում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հրապարակային ելույթները:  «Պետք է կռվենք բառիս բուն իմաստով և պետք է կռվենք զենքով»,-ելույթներից մեկում կոչ է անում Գևորգ Սաֆարյանը: Երկու տեսանյութի դիտումից հետո […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի ջրամատակարարումը:  Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Մի օրում, մի զարկով խնդիրները չեն լուծվի. Շարմազանով (տեսանյութ)

 «Մենք՝ Ազգային ժողովը, ընդունել ենք երիտասարդների առաջարկությունը և ասել, որ պատրաստ ենք կազմակերպել խորհրդարանական լսումներ մեծ դահլիճում։ Մեր պայմանավորվածությունը, մեր խոստումը ուժի մեջ է», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողների, գիտնականների հետ քննարկումները կլինեն հրապարակային, կհեռարձակվեն ուղիղ եթերով։  Խորհրդարանական լսումները տեղի կունենան նոյեմբերի 22-ին։ […]

Աստված ամեն ինչ թողել է մարդուն

Աստված չի ստեղծել մահը, չի ստեղծել չարիքը, այլ՝ ամեն ինչում թողել է մարդուն, ինչպես հրեշտակին, իր ազատությունը։ Այսպիսով, ազատությամբ, ոմանք բարձրանում են մինչև բարու գագաթնակետը, մինչ ուրիշներ գահավիժում են չարի անդունդներն ի վար։ Բայց դու, ո՜վ մարդ, ինչո՞ւ ես մերժում քո ազատությունը։ Ինչո՞ւ ես տհաճություն դրսևորում, իմանալով, որ պետք է ջանք գործադրես, հոգնես, պայքարես և դառնաս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի