29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախարարն ընդունել է ԵԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես, կողմերն անդրադարձան ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման  ժամկետներին առնչվող հարցերին:

Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ