29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես ստորագրում եմ Գևորգի ասած ամեն բառի տակ».Սեֆիլյանը չի լռելու

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:

Նշենք, որ դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում և այսօրվա նիստում դատարանը լսում է Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի հրապարակային ելույթները:

 «Պետք է կռվենք բառիս բուն իմաստով և պետք է կռվենք զենքով»,-ելույթներից մեկում կոչ է անում Գևորգ Սաֆարյանը:

Երկու տեսանյութի դիտումից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք դատարանում ուսումնասիրում ենք Գևորգ Սաֆարյանի ելույթները, իսկ Գևորգ Սաֆարյանը դահլիճում չէ և նրա նկատմամբ բռնություն է կիրառվել: Հայրենասեր երիտասարդի կյանքը վտանգված է»,- նշեց Հայրապետյանը:

Տիգրան Հայարապետյանը նշեց, որ ներկայացված տեսանյութերը 3 տարվա վաղեմություն ունեն.  «Եթե Սեֆիլյանի ու Սաֆարյանի ելույթները այդքան վտանգավոր էին, ապա որտեղ էին այդ ժամանակ պատկան մարմինները: Նշանակում է նրանք էլ պետք է պատիժ կրեն»:

Սեֆիլյանը տեղից հայտարարություն արեց. «Ես ստորագրում եմ Գևորգի ասած ամեն բառի տակ»:

Նախագահող դատավորը կրկին անգամ արգելեց տեղից հայտարարություն անելը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ևս անդրադարձավ ներկայացված ելույթներին: Նա ընդգծեց, որ Սեֆիլյանի և Սաֆարյանի ելույթներում առկա են հայրենասիրության և ազնվության տարրեր. «Այսինքն, եթե նրանք դեմ են հանրությանը կեղեքող ռեժիմին, ապա պետք է դատվե՞ն: Ի վերջո մենք ի՞նչից ենք պաշտպանվում, հայրենասերներից ենք պաշտպանվում: Չի կարող այսպես լինել: Սա քաղաքական հետապնդում է և արվում է քաղաքական միավորին չեզոքացնելու համար»,-նշեց փաստաբանը հավելելով. «Եթե ձեռք բարձրացնենք ժողովրդի վրա, ապա այդ ձեռքը պետք է կոտրվի՝ ասում է Սեֆիլյանը ու այստեղ ինչ »

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ