Անդրեյ Մալախովը որդի է ունեցել
Լույս աշխարհ է եկել հաղորդավար Անդրեյ Մալախովի առաջնեկը։ Նա եւ իր կինը՝ Նատալյա Շկուլեւան, տղա են ունեցել: Փոքրիկը լույս աշխահ է եկել Մոսկվայի «Լապինո» կլինիկական հոսպիտալում:
Նորածնի քաշը 4,020 կգ է, հասակը՝ 54 սմ: Մայրիկը եւ փոքրիկը իրենց լավ են զգում եւ հիմա հանգստանում են:
Մալախովը հայտնել է, որ փոքրիկի անունը դեռ չեն որոշել։