Սպանության համար դատապարտված անձը փորձել է դիմել փախուստի

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության համար դատապարտված անձի կողմից փախուստի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն՝ սպանություն, կատարելու համար 2017 թվականի մայիսին դատապարտված անձը 2017 թվականի օգոստոսի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ երեք աշխատակիցների ուղեկցմամբ փոխադրվել է […]