11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Գորիսում դպրոցականները թունավորվել են դպրոցի սնունդից

Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին` Մեքսիկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին Ձեր երկիրը կրկին պատուհասած հզոր երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ: Վստահ եմ, որ Մեքսիկայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան […]

Երևանի պատմության թանգարանում բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» ցուցահանդեսը

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում Երևանի քաղաքապետարանի և Սփյուռքի նախարարության աջակցությամբ բացվել է «Դու ի՛նչ ես անում Արցախի համար» խորագրով ցուցահանդես-վաճառքը: Հայ նկարիչների կենտրոնի, Հայ կերպարվեստի հիմնադրամի և Արգենտինայի ՀԲԸՄ թեմի նախաձեռնությամբ բացված  ցուցադրությանը ներկայացվել են Հայաստանի և Սփյուռքի ժամանակակից արվեստագետների 20 գեղանկար, 10 քանդակ և 5 գրաֆիկական աշխատանք:   […]

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության  նախարար Ավետիս Կիտանյանին:               Վարչապետը կարևորել է բարեկամ Լիբանանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսության տարբեր ոլորտներում: Փոխշահավետ գործակցության համար վարչապետը հեռանկարային է համարել մասնավորապես թեթև  արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ոլորտները:  Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև հաջորդ տարի աշնանը նախատեսվելիք տնտեսական և ներդրումային […]

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։ ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիըրը խոսել […]

Մենք ունենք մեր արժանապատվությունը․ Արա Բաբլոյան

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին։ Դիտարկմանը՝ թե երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Անկարային՝ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար,Աժ նախագահը արձագանքեց,որ նախագահը շատ ճիշտ է արել: «Մենք ունենք մեր արժանապատվությունը և հստակ մեր մոտեցումները այդ հարցի շուրջ»,-ասաց Բաբլոյանը: Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան պատրաստ է […]

Ալիևների ընտանեկան լուսանկարը ՄԱԿ-ում (ֆոտո)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նյու Յորքում իր աշխատանքներն է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը,որին մասնակցում են 130 երկրների պատվիրակություններ…100 երկրները ներկայացնում են ԱԳՆ ղեկավարները… Իսկ մեր արևելյան հարևանը որոշել է ներկայանալ երկրի նախագահի մակարդակով…Սակայն Ադրբեջանի բռնապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունից պարզվեց,որ Իլհամ բեյի հետ Նյու Յորք են […]

Ամփոփվել են Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

Սեպտեմբերի 20-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի փակման լիագումար նիստը, որի ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել և ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նշելով, որ ՀՀ սահմանների անվտանգությունը և խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Արցախը համահայկական […]

Կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ, non sense. քաղաքագետ (տեսանյութ)

ՌԱՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրուցում է սպասվող ու ընթացիկ քաղաքական իրադարձություններից: Ըստ Մանվել Սարգսյանի՝ եթե մի կուսակցություն ունի մեծամասնություն խորհրդարանում, «կոալիցիաս ո՞րն է, սա աբսուրդ է, non sense է»: Նրա խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի միանալը կոալիցիային նպատակ է ունենալու, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականին: Քաղաքագետը նաև անկարևոր է համարում, թե կոնկրետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի