11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Նախագահի հայտարարությունը ուշացած էր, բայց շատ ճիշտ․ Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած էր, բայց շատ ճիշտ : Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները մինչև 2018-ի գարուն հայտարարելու է առ ոչինչ: «Վստահ եմ, որ […]

«Կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես է համառորեն ոչնչացվում մեր անկախությունը»

«Անկախությունը բոլոր ազգերի օրակարգում թիվ մեկն է: Բայց կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես է համառորեն, հետևողական ոչնչացվում մեր անկախությունը»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ այս պահին մեր իշխանությունը կործանում է անկախությունը երեք կետով՝ լեզուն, կրթություն, Տեղական ինքնակառավարման համակարգը: «Ոչնչացրին պրեզիդենտական համակագը Սերժ Սարգսյանի […]

«Վանոն ասում էր՝ մի՛ մտեք լեզվի տաճար, այս իշխանությունները մտնում են»

«Ես մեկ տարի առաջ կարդացել եմ անկախության հռչակագիրն, օգոսոտոսի 23-ն իր մեջ ավելի մեծ պատասախանատվություն է պարունակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ այդ ժամանակ նոր էր կատարվել իշխանափոխություն: Մանուկյանը շեշտեց՝ անկախության հանրաքվեն մեր պատմության ամենաերջանիկ ու աստեղային օրն է: «Այս օրը գրել եմ ՝ իմ ժողովուրդ, ես հպարտ […]

Գերմանիայի դեսպանը 2 օրվա մեջ 2 անգամ կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը սեպտեմբերի 18-ին կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն (ԱԳՆ): «Sputnik» լրատվական գործակալության թուրքական ծառայությունը, հղում անելով գերմանական «Der Spiegel»-ին, գրում է, որ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելու պատճառը դեռևս 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարան) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն է:   Աղբյուրը գրում է, որ բանաձևի ընդունումը դեռևս շարունակում […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Կարո Փայլանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին, ով այս օրերին Հայաստանում է «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Կարո Փայլանի գործունեությունն ու Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանն ուղղված նրա ջանքերն ու քաղաքացիական […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […]

Թուրք հովիվն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը, նա ձերբակալվել է

Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան գյուղի շրջանում, ռուս սահմանապահները ձերբակալել են մի անհայտ անձի, ով անօրինական անցել է պետական սահմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Պարզվել է, որ սահմանախախտը 1972 թվականին ծնված Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է: Նա հայտնել է, որ հովիվ է և բնակվում է […]

«Սերժ Սարգսյանը շատ կոշտ և կոնկրետ ուղերձներով ելույթ է ունեցել»

Անձնական նկատառումս.  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոշտ և կոնկրետ ուղերձներով ելույթ է ունեցել ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում: Արցախյան հիմնահարցի կարգավորման համատեքստում փաստացի առաջ է քաշվում նոր կոնցեպտ. տարածքներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց: Արցախի միջազգային ճանաչումը վերածվում է ազգային քաղաքական, դիվանագիտական ռազմավարության: ———-  “Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միեւնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող […]

Հայոց բանակը մեր ամենամեծ ձեռքբերումն է․ Էդիկ Մինասյան

Վաղը ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ-ն տոնելու է անկախության 26-ամյակը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ առաջին հանրապետությունը ևս մեզ համար մեծ ձեռքբերում էր, և հենց դրա հենքի վրա էլ հետո ձևավորվեց Խորհրդային Հայաստանը, այնուհետև` Հայաստանի երրորդ Հանրապետությունը: «Անկախության հանրաքվեին մասնակցեց բնակչության 95 տոկոսը, 94,33 տոկոսը ձայն տվեց անկախության օգտին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված