14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Երեւանում գտնվող ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամներն ու ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հյուրերը ծաղիկներ են դրել Սուրբ նահատակների հուշակոթողին եւ խոնարհումով ու լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիըրը խոսել է իր տպավորությունների մասին՝ նշելով. «Սիրտս կոտրված է։ Անչափ հուզված եմ։ Չպետք է մոռանանք՝ ինչ է կատարվել 1915-ին։ Ցավոք, այսօր էլ շատ երկրներում ազատ շրջում է ցեղասպանության, այսպես ասած, ոգին։ Պետք է պայքարենք, որ նման ողբերգությունները չկրկնվեն։

Նաեւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը, աշխարհասփյուռ հայերին՝ այսպիսի հուշահամալիր կառուցելու համար»։ 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ