Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարները հանդիպել են
Սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցելությամբ Տալլինում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միությունում նախագահող Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերին։ Հանդիպմանը քննարկվեցին հայ-էստոնական օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ արվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։