28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Եկ, իմ շունչ եւ իմ կյանք

Ե՛կ, ճշմարիտ լույս: Ե՛կ, հավիտենական կյանք: 
Ե՛կ, ծածուկ խորհուրդ: Ե՛կ, անճառելի գանձ: 
Ե՛կ, աննկարագրելի իրականություն: Ե՛կ, Անձ, ում ոչ մի միտք չի կարող ըմբռնել: Ե՛կ, անվերջ երջանկություն: Ե՛կ, անմայրամուտ լույս: Ե՛կ, փրկվածների ճշմարիտ հույս: Ե՛կ, ննջեցյալների վերազարթոնք: Ե՛կ, մեռյալների հարություն:

Ե՛կ, Ամենակարո՜ղ: Դու, որ միայն կամքիդ գործադրմամբ ամեն բան ստեղծում, վերստեղծում և փոխակերպում ես: Ե՛կ, անտեսանելի, ամբողջովին անշոշափելի: Ե՛կ, հավիտենական ուրախություն: Ե՛կ, իմ շունչ և իմ կյանք: Ե՛կ, իմ թշվառ հոգու կատարյալ մխիթարիչ: Ե՛կ, քաղցրություն իմ, իմ փառք, իմ անվերջ բերկրանք: Շնորհակալություն եմ հայտնում Քեզ, որ եղար իմ համար անմարելի լույս, անմայրամուտ արեգակ, որովհետև չկա մի վայր, որ կարող է թաքցնել Քեզ. Քեզ, որ ամբողջ տիեզերքը լցնում ես Քո փառքով:

Ե՛կ, Տեր, այսօր ինձնում հաստատիր Քո վրանը, իմ մեջ հաստատիր Քո բնակությունը, մնա՛ ընդմիշտ, իմ՝ Քո ծառայի մեջ մնա՛ մինչև վերջ. Դու, որ բարի ես: Որ այս աշխարհից դուրս գալուս ժամանակ և դուրս գալուցս հետո՝ ես վերագտնեմ ինձ Քո մեջ և թագավորեմ Քո հետ, Աստվա՜ծ, որ ամենքից ու ամեն ինչից գերիվեր ես: Եվ այնպես արա՛, որ անդադար Քեզ նայելով, ես՝ որ մեռած եմ, ապրեմ. Քեզ ունենալով, ես՝ որ աղքատ եմ, դառնամ հարուստ. և ավելի հարուստ կլինեմ, քան բոլոր թագավորները: Քեզ ուտելով և ըմպելով, և պատշաճ ժամանակին Քեզնով զգեստավորվելով, վերագտնեմ ինձ աննկարագրելի բարիքների մեջ և դրանք վայելեմ լիովին:

Որովհետև Դու ամբողջովին բարիք ես, ամբողջովին փառք, ամբողջովին բերկրանք: Քեզ վայել է փառք, իշխանություն, այժմ և միշտ հավիտյանս հավիտենից: Ամեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ