29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արմանը մուտք գործեց եթերի ապահովման տարածք. նոր մանրամասներ «Զինված խմբի» գործից

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում   շարունակվեց 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։

Դատարնը այսօր լսեց նաև գործով վկա Արթուր Ծիտոյանին:
Արթուր Ծիտոյանը հայտնեց, որ մեղադրյալներից ճանաչում է միայն Արման Հայրապետյաինին, ում հետ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում:

Վկան նշեց, որ մեղադրյալ Հայրապետյանին ճանաչում է 2011 թվականից:

«Իմ հերթափոխի օրն էր և Արմանը մուտք գործեց եթերի ապահովման տարածք, սակայն այդ տարածք մուտք են գործում միայն հերթափոխի աշխատակիցները:Նրա հետ մի աղջիկ կար, որին հետագայում ճանաչեցի լուսանկարով: Այս պահին արդեն չեմ կարող ճանաչել:Ես եթեերի ապահովման մասնագետ եմ և հերթափոխը իրականացնում ենք երեք հոգով:Աշխատակիցները տարածք մուտք են գործում էլեկտրոնային քարտերով:

Արման Հայրապետյանը հարց ուղղեց վկային, թե ինքը կարող էր մետրային և արբանյակային կապերին տիրապել:

Վկան արձագանքեց, որ դա հատուկ մասնագիտական տիրապետում է պահանջում, իսկ Արման Հայրապետյանը այդ պահին դա չէր կարող անել:

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 15-ը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ