03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2017

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 28-ը Անվտանգ և օրինական աբորտների ընդունման միջազգային օրն է:

ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում. Քրիստիան Վիգենին

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատٳկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը ինչ ազդեցություն է գործում տարածաշրջանի բնակիչների վրա: Ինչպես հաղորդում է «Արﬔնպրես»-ը, այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը: Բաքվում Վիգենինը հանդիպել է Ադրբեջանի ﬕ խٳմբ պաշտոնատար անձանց, […]

Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ստեղծած քաղաքական դպրոցի մասին

Ինչպես արդեն     հայտնել ենք,   այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  պաշտոնապես հայտարարեց  լիբերալ քաղաքական դպրոցի բացման մասին:  Քաղաքական դպրոցի բացումն ազդարարող միջոցառմանը ներկա էր  նաև  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթի ընթացքում շեշտեց՝ վստահ է ՝  «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադրած քաղաքական դպրոցը   նոր  խոսք կլինի մեր քաղաքական մշակույթում:   «Հանրությունը խնդիր ունի.  ամեն տարի, […]

«Չհոգնեցի՞ն, լավ, բա մայիսյան ընտրությունները հեչ դաս չեղա՞ն»

Տեղի֊անտեղի իշխանափոխությունից խոսացողները, 《ժողովրդին ոտքի հանողները》 չհոգնեցի՞ն։ Լավ, բա մայիսյան ընտրությունները հեչ դաս չեղա՞ն։ Իսկ որ ոչ մի քաղաքական ուժ միտինգի փորձ անգամ չարեց նախընտրական շրջանում, որովհետև գիտեր, որ 500 հոգուց ավել մարդ չի գալու, սա էլ մոռացվե՞ց։ Կամ հետընտրական մի ֆլեշմոբ էլ չեղավ, սա էլ արդեն ցուցիչ չէ՞։ Բա որ զանգվածներ ոտքի հանող եք, […]

Արա Բաբլոյանն ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին: Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաեւ Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը: Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ […]

Ինչպես են ընթանում խաղողի մթերումները

Այս տարի խաղողի բերքը թեև նախորդ տարվանից պակաս է, սակայն մասնագետների գնահատմամբ  աննախադեպ որակ ունի, արդեն իսկ մթերվել է ավելի քան 60 000 տոննա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին  այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի […]

Երևանում մեկնարկել է «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային […]

Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանություն «Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ: Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-30-ը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 27-29-ը, հոկտեմբերի 1-ին՝ հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի