29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փաշինյանը՝ «Լուսավոր Հայաստան»-ի ստեղծած քաղաքական դպրոցի մասին

Ինչպես արդեն     հայտնել ենք,   այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը  պաշտոնապես հայտարարեց  լիբերալ քաղաքական դպրոցի բացման մասին: 

Քաղաքական դպրոցի բացումն ազդարարող միջոցառմանը ներկա էր  նաև  ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա իր ելույթի ընթացքում շեշտեց՝ վստահ է ՝  «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադրած քաղաքական դպրոցը   նոր  խոսք կլինի մեր քաղաքական մշակույթում: 

 «Հանրությունը խնդիր ունի.  ամեն տարի, ամեն օր պետք է մեր կրթական ցենզը բարձրացնենք: Բոլոր ոլորտներում կրթությունը կարևոր դերակատարում ունի: Համոզված եմ, որ Լիբերալ քաղաքական դպրոցը շատ մեծ ծառայություն է կատարելու, և մեր քաղաքակրթությունը, մշակույթը գնալով ավելի է մեծանալու: Այնպես որ, արժե գալ այստեղ, սովորել, լսել, կարծիքներ փոխանակել: Համոզված եմ՝ այս քաղաքական դպրոցը լինելու է կարծիքների խաչմերուկ, գաղափարների գեներացիայի մի հարթակ, որով մենք հարստանալու ենք», – նշեց Փաշինյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ