08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լիբերալ քաղաքական դպրոց է բացում /ֆոտոշարք/

«Լուսավոր Հայաստան»  կուսակցությունը, համագործակցելով միջազգային ու տեղական կազմակերպությունների ու փորձագետների հետ, հիմնադրում է լիբերալ քաղաքական դպրոց և հայտարարում ունկնդիրների առաջին խմբի ընդունելություն: 

Դպրոցի նպատակն է պատրաստել նոր սերնդի առաջնորդներ, ովքեր պատրաստակամ են կրել ու տարածել ազատական արժեքներ և դառնալ ժողովրդավարության առաջամարտիկներ:

Կուսակցության անդամ, դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանն այսօր քաղաքական դպրոցի բացմանը նվիրված միջոցառման ընթացքում նշեց՝   դպրոցը հիմնելու բուն  նպատակը ապագայի քաղաքական առաջնորդներ պատրաստելն է: 

Հայկ Կոնջորյանը շեշտեց՝ թեև այս քաղաքական դպրոցը կուսակցության կողմից է ստեղծվում, այդուհանդերձ, այն կլինի ապակուսակցական հարթակ. դպրոց հաճախող անձինք  կստանան քաղաքական կրթություն: 

«Դասընթացներն ընթանալու են 4 ամիս, ուսումնասական փուլը կսկսի հոկտեմբերի 1-ից, և կավարտվեն փետրվար ամսին»,-ասաց  Կոնջորյանը:

crop_173236159_86Ix crop_173236939_AKVkpq crop_173236885_wpV6p crop_173236911_izrV crop_173236921_2UrDbe4

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ