03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2017

Իրանցի գործարարը մեծ ներդրում կանի Վանաձորում. ներկայացնում է մարզպետը (տեսանյութ)

Իրանի իսլամական հանրապետության գործարարներից մեկը պատրատսվում է  Վանաձոր համայնքում կատարել շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում. այս մասին Henaran.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Սա առաջին փուլն է, վստահ եմ, որ դրանից հետո էլ կլինի երկրորդ փուլը»,-նշեց նա: Մարզում ներդրումը լինելու է գյուղատնտեսության ոլորտում, իսկ հենց Վանաձորում գազի բալոնների արտադրություն է սկսվելու: Առաջին փուլից հետո 400 նոր աշխատատեղ […]

Նախագահն ընդունել է ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:  Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջև […]

Բժշկության աղոթք

Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]

16-րդ դարի հայկական վիշապագորգի խճանկարը՝ Երևանի կենտրոնում /ֆոտոշարք, տեսանյութ/

Սեպտեմբերի 27-ին Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ  «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից մայրաքաղաքի սրտում՝  Կարապի լճի հարևանությամբ բացվեց հայկական վիշապագորգի խճանկարը: Ընդգծենք՝ վիշապագորգի խճանկարը պատրաստելու համար պահանջվել է շուրջ  900 հազար կտոր քար՝ մարմար, գրանիտ, ազուրիտ, տուֆ-ավազաքար…  Այս խճանկարում արտացոլված է Լոնդոնի պատմության թանգարանում գտնվող 16-րդ դարի հայկական վիշապագորգը։ Գույնզգույն, կիսաթանկարժեք քարերով պատրաստված խճանկարի հանդիսավոր բացմանը ներկա էին […]

Բա որ վկան չգա.աղմկահարույց գործով ամբաստանյալը «պայթեց» /տեսանյութ/

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  թմրանյութի արտանետման գործով 13  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը կրկին անգամ հետաձգվեց: Դատաքննությանը չէր ներկայացել գործով վկան, պետական մեղադրողն էլ չէր պատրաստել ճառը: Ամբաստանյալ Հովհաննես Չոլախյանի նյարդերը չդիմացան. «Եթե վկային չկարողանաք բերել դատարան, ո՞նց է լինելու»,-դատավորին դիմեց ամբաստանյալը: Նշենք, որ երկարատև պայքարից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել է առաջին […]

Լեւոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր

Թբիլիսում ավարտվել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որի հաղթող է դարձել Լեւոն Արոնյանը։ Եզրափակիչ թայ-բրեյքի 1-ին երկու պարտիան էլ ավարտվել է Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով չին Դին Լիժենի նկատմամբ: Եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով՝ Արոնյանը դարձել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթողը։ Այսպիսով Արոնյանը դարձել է միակ շախմատիստը, որը հաղթել է Գավաթի խաղարկությունում երկու անգամ: […]

Այդ հարցի մասին անհնար է զրուցել Սերժ Սարգսյանի հետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

 «Գալուստ Սահակյանը երբեք անփոխարինելի բառը չի օգտագործել, ես ասում եմ, որ երկրի հետագա կառավարումը պետք է իրականացնի Սերժ Սարգսյանն՝ այսօրվա մեր նախագահը: Սա իմ անձնական, ոչ թե կուսակցական տեսակետն է»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուտ Սահակյանը: «Բնականաբար, յուրաքանչյուր հանրապետական իր տեսակետը պետք է ասի՝ մեկը պետք է […]

Է. Նալբանդյանն ավելի բարձր նշաձող դրեց. Շավարչ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելքի» առաջարկով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ քանի որ հետաձգվեց բուն հարցի քննարկումը, այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքը մեկնաբանություններ չի ցանկանում անել, հետո երբ հարցը կրկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված