28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2017

Ինչպես է Գարո Փայլանը քոչարի պարում /տեսանյութ/

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից հետո մասնակիցները խնջույքի են մասնակցել, որի ժամանակ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը քոչարի է պարել հայուհիների հետ: Քոչարու տեսանյութը Ֆեյբուքի իր էջում հրապարակել է օգտատեր Հայկ Մանուկյանը։

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու. Ա. Միհրանյան (տեսանյութ)

 Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին ևս հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ այս հարցով դիմել է իր համակուրսեցուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Զենքի շուկան մեծ շուկա է, և կան շատ մասնակիցներ, և եթե դուք դրամ ունեք, կարող եք այն ամեն տեղից առնել: Հարցը […]

Հանրապետության հրապարակում ռումբեր կա՞ն. Ահազանգ

Անհայտ անձն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ահազանգել է ԱԻՆ փրկարար ծառայություն եւ հայտնել, որ Հանրապետության հրապարակում ռումբեր են տեղադրված: ԱԻՆ մամուլի ծառայությունից  հայտնում են , որ ահազանգը ստացվել է առավոտյան 07:30-ին: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, կատարվում են որոնողական աշխատանքներ՝ պարզելու ահազանգը իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Պարզվել է, որ որ նշված հատվածում տեղադրված պայթուցիկ չկա:

Կուլտուրան ցածր է /տեսանյութ/

«Առողջ հասարակության համար ընդդիմությունը անհրաժեշտ երևույթ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Հոգեբանը նկատում է, որ ցավոք Հայաստանում հաճախ ընդդիմությունը ուղղակի ընդդիմություն լինելու համար է ու ոչ թե գործի: «Ընդդիմություն լինելու կուլտուրան ցածր է»,-ընդգծում է Ռուբեն Աղուզումցյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Եթե Ռուսաստանը պայթեց, պատկերացնո՞ւմ եք՝ Հայաստանի վիճակը. շոկից դուրս են եկել

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շուտով համագումար է անելու. այս մասին Henaran.am-ին հայտնեց կուսակցության անդամ Արմեն Առաքելյանը: «Մենք հիմա ձևաչափերն ենք որոշում, համագումարից հետո կբացենք կուսակցական գրասենյակներ, գոնե 13 ընտրատարածքում բացելու ենք»,-նշեց նա: Հարցին, թե արդեն հաջորդ ընտրություններին են պատրաստվում, նա պատասխանեց. «Ամեն ինչի՝ և մյուս ընտրություններին, և գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:   Մեծամտություն չլինի, ուղղակի […]

Կամ «կթու կովի» սինդրոմ, կամ Հայաստանը բոլորինն է,

Այսօր հանդիսավոր կերպով մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Ընդհանուր առմամբ՝ դա լավ փաստ է, որ կարող է վերջին տարիների ընթացքում ՀՀ-Սփյուռք ֆորմատում ճաքեր տված հարաբերությունների վերարժևորման համար լավ հնարավորություն դառնալ: Հենց այս առումով տրամաբանական ու սպասելի էր, որ համաժողովի ժամանակ ու նրա կուլիսներում պետք է սուր, քննադատողական և մտահոգություններ պարունակող հայտարարություններ հնչեցվեին: Մյուս կողմից մինչ օրս […]

Ամենակարեւոր առավելությունը

Իրաքի Քրդստանի տարածաշրջանում անկախության հանրաքվեով սկիզբ դրվելիք գործընթացը, բացի այլ խնդիրներից, լրացուցիչ և լրջագույն խոչընդոտ է ստեղծելու նաև դեպի Սիրիայի միջերկրածովյան Լաթաքիա նավահանգիստ իրանական ելքի համար: Բանն այն է, որ չնայած այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանում հեռագնա ծրագիր կա ներիրանական երկաթուղին հասցնելու մինչև իրան-իրաքյան Խոսրավի սահմանային անցակետ, որտեղից այն պետք է շարունակվի դեպի […]

Եղանակը Հայաստանում

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Նոր պատերազմի վտանգ. Իրավունք

6 օրից՝ սեպտեմբերի 25-ին նախատեսվսւծ Իրաքի քրդերի անկախության հանրաքվեն, ինչպես եւ սպասվում էր, վերածվել է այնպիսի սուր աշխարհաքաղաքական խնդրի, որի համեմատությամբ անգամ Հյուսիսային Կոլեայի խնդիրն է խամրում։ Այն պարզ պատճառով, որ հյուսիսկորեակւսն իրավիճակի հետ կապված գոնե մեկ հանգամանքի հետ բոլորն են համաձայն. այն չի կա­րող պատերազմական ուղիով զարգանալ՝ չնայած ռազմականացված բոլոր հայտարարություններին եւ քայլերին։ Բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի