28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2017

Նժդեհն ասել է՝ ցեղակրոնի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է. ՀՀԿ-ի արձագանքը

«Նժդեհը ռուսական կրթություն է ունեցել, սա ուզում եմ ֆիքսել, որ չասեն՝ ով ռուսական կրթություն ունի, ուրեմն հայրենասեր չի։ Կոմանդոսն էլ է ռուսական կրթություն ստացել»,-Henaran.am-ի դիտարկմանը, թե շատերի կողմից պարբերաբար նշվում է, որ եթե Նժդեհը տեսներ, թե ինչ են անում իրեն գաղափարակից համարող հանրապետականները, շուռ կգար գերեզմանում, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ […]

Կարո Փայլանի երազանքը

«Շատ ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը ուժեղ տեսա: Թուրքիայի պայմանները հիմա վատ են և գնալով վատանում են : Հայերը նույնպես պետք է Թուրքիայի ժողովրդավարության համար ջանք թափեն»,-այսօր՝ սեպտեմբերի՝ 19-ին ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Փայլանը նկատեց, որ Պոլսում 60 հազար հայ է ապրում և այդ հայերը նույնպես […]

Պաշտոնատար անձինք մեղադրվե՞լ են հանցագործության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են ծանր հանցագործությունների կատարման` խոշտանգման ու քրեական գործով ապացույցներ կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք […]

«Հայաստանն ունի անհրաժեշտություն, որ ռուսաց լեզվի իմացությունը բարձր մակարդակի վրա լինի»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը թեև լիովին ծանոթ չէ ռուսերենի խորացված դասավանդման նոր հայեցակարգին, բայց որքանով տեղյակ է մամուլից ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գնահատականներից, ասում է, որ այն, ինչ կա, իրեն բավարարում է: «Կարծում եմ՝ նախ մենք պետք է փաստենք, որ Հայաստանում միակ պետական պաշտոնական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու պետական կարգավիճակ չի կարող […]

Իրաքյան Քրդստանի անկախության դեմ հնչել են առաջին կրակաոցները

Կիլիկիա Հայաստան ֆեյսբուքյան օգտատերը գրում է․ «Իրաքյան Քրդստանի անկախության դեմ հնչել են առաջին կրակոցները: Քիրքուք քաղաքում Իրաքյան Քրդստանի դրոշը թուրքմենների վերահսկողության տակ գտնվող շենքի ճակատային մասում կախելու ժամանակ , տեղի է ունեցել փոխհրաձգությունը: Շենքը պահող թուրքմենները կրակ են բացել անկախության հանրաքվեի կողմնակիցների վրա, որի հետևանքով զոհվել է մեկ երիտասրդ, ևս մեկն էլ վիրավորվել է: Նշեմ […]

«Այս պայմաններում պարզ է, որ սփյուռքը պետք է փոշիանա».սփյուռքագետ/տեսանյութ/

«Հայաստան-Սփյուռք համաժողովը կարևոր է և բովանդակության, և ձևի առումով»,-այսօր՝ սեպտեմբերի 19-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքագետ Քնարիկ Ավագյանը: Սփյուռքագետի խոսքով համաժողովը, որը հրավիրվում է 3 տարին մեկ անգամ հայությանը միավորելու խորհուրդ ունի: «Մենք գիտենք, որ դասական հայ սփյուռքը հայոց ցեղասպանության հետևանք է,իսկ ցեղասպանությունը նպատակ ուներ քրիտոնեաթափել և բնիկաթափել բուն հայկական բնօրանային […]

Կառավարությունը գաղտնի՞ է պահում.ԴԱՆ միության գործադիր տնօրեն

Դեղ արտադրողների և  ներմուծողների միությունը շարունակում է երեք ամիսը մեկ պաշտոնապես դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դեղերի ոլորտում ստվերի կրճատման մասին տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։ «Դրոշմապիտակները սկսեցին կիրառվել՝ հիմնավորմամբ, որ գոյություն ունի 20% ստվերային շրջանառություն, և  այդ որոշումը կարող է նպաստել դրա կրճատմանը։ […]

Ժիրինովսկին պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով

Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացման ժամանակ Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով։ Այդ մասին տեղեկացնում է Rusarminfo-ն: «Ես ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի երկաթուղային կայարանում կարողանանք դիմավորել Երեւան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: […]

Ով հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա

Հիսուս ասում է. -Ոչ ոք երկինք չի ելել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից, և որ երկնքում է: Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի նա, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի