13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նժդեհն ասել է՝ ցեղակրոնի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է. ՀՀԿ-ի արձագանքը

«Նժդեհը ռուսական կրթություն է ունեցել, սա ուզում եմ ֆիքսել, որ չասեն՝ ով ռուսական կրթություն ունի, ուրեմն հայրենասեր չի։ Կոմանդոսն էլ է ռուսական կրթություն ստացել»,-Henaran.am-ի դիտարկմանը, թե շատերի կողմից պարբերաբար նշվում է, որ եթե Նժդեհը տեսներ, թե ինչ են անում իրեն գաղափարակից համարող հանրապետականները, շուռ կգար գերեզմանում, այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երկրորդ՝ բոլոր նրանք, որոնք Նժդեհին փորձում են ներկայացնել որպես հակառուս, ընդամենը որևէ կապ չունեն Նժդեհի հետ և Նժդեհին ոչ թե ուսումնասիրել են, այլ պատերի վրայից փոքր ցիտատներ են մեջբերում։ Իսկ Նժդեհին ուսումնասիրած որևէ լուրջ մարդ չի կարող նման բան ասել, որովհետև Նժդեհն ասել է հակառակը։ Նժդեհն ասել է՝ ցեղակրոնի միակ բնական դաշնակիցը ռուս ժողովուրդն է»,-հավելեց նա։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ