29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու. Ա. Միհրանյան (տեսանյութ)

 Մոսկվայից ժամանած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին ևս հուզում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատմեց, որ այս հարցով դիմել է իր համակուրսեցուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: «Զենքի շուկան մեծ շուկա է, և կան շատ մասնակիցներ, և եթե դուք դրամ ունեք, կարող եք այն ամեն տեղից առնել: Հարցը դա չէ: Մի անգամ ՀՀ նախագահն էլ ասաց, որ դեմ չեն, որ վաճառում են Ադրբեջանին, բայց ասաց՝ կուզենայի, որ մեզ էլ վաճառեն կամ տան այդ նույն զենքը, որպեսզի տարածաշրջանում հավասարակշռություն լինի»,-նշեց քաղաքագետը: Վերջինս ընդգծեց, որ Ռուսաստանին պիտի հասկանալի լինի, թե ինչպիսի հարաբերություն կա ադրբեջանական ու հայկական զենքերի որակի մեջ:

«Այստեղ անհրաժեշտությունը հայկական բանակն ամրացնելն ու հզորացնելն է, ճակատամարտից հետո եղել եմ առաջնագծում, և այդ մի քանի օրվա բախումները շատ սթափեցրին, որովհետև հայկական կողմն ինքնագոհության ու հանգստաության տրամադրությունների մեջ էր երկար տարիներ: Հիմա այնտեղ հսկա ինժեներական կառույցներ են արվում, և զենքի, մատակարարման հարցերում ավելի մեծ ուշադրություն է դարձվում»,-նկատեց Անդրանիկ Միհրանյանը:

Ըստ նրա՝ ընդունելով միջազգային ստատուսը՝ Ադրբեջանն առաջին անգամ կընդունի, որ դա իր տարածքները չեն. «Ադրբեջանական կողմն ուզում է բուն տարածքների վերադարձ, ամեն դեպքում 7-ից 5-ի, բայց հայկական դիրքը շատ հստակ է, եթե ասված է, որ փաթեթային պիտի լինի որոշումը, ուրեմն ամեն ինչ պիտի թղթի վրա գրված լինի, միջազգային համայնքը պիտի տեղյակ լինի՞

Ոչ մի թիզ հող չվերադարձնելու սկզբունքով ո՞ւր ենք հասնելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ