28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 12, 2017

Ինչ է կատարվել 2013 թ-ից ի վեր. «Ելքը» կբացահայտի

«Ելք» դաշինքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը. քիչ առաջ խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենց դաշինքի առաջարկը պիտի լայնորեն քննարկվի: «Քայլ առ քայլ հիմնավոր ներկայացվելու է Հայաստանի հետընթացը 2013 թվականից սկսած: ՀՀ-ն հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով, տնտեսության  կոնտեքստում ոչ մի ծրագիր չի իրագործվել, ՀՀ […]

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: ԹԵՄԱ՝ ԵՄ-ը պատրաստվում է նոյեմբերին ստորագրել Հայաստանի հետ համագործակցության նոր համաձայնագիրը. համաձայնագրի կարևորությունն ու առանձնահատկությունը մեր երկրի համար. աշնանը սպասվող ներքաղաքական զարգացումներ:

ՀՀ եւ ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտ չկա․ դեսպան

Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա նշել է, որ ինքը կարող է վերահաստատել դեսպան Պյոտր Սվիտալսկու այն խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին: «Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ […]

«Քաղաքական բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսը պետք է ապաքաղաքական լինի»

«Տասնյակ օրենքներ ունենք, որոնք բռնադատվածների և աքսորվածների նկատմամբ այլ վերաբերմունք, իրավունքների վերականգնում են նախատեսում: Դրա վերաբերյալ իշխանությունների հանրային ընկալման մեջ ոչինչ չի եղել: Եթե ինչ-որ մեկը դիտարկում է, որ դրանով ինչ-որ հակասովետական բան կա, ես նման ընկալում չունեմ: Ես նման զգացողություն չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը՝ խոսելով Թումանյանի […]

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Եղեգնաձորում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Չալաբյան, Զորավար Վարդան փողոցների, Գետափ-Ձախափ թաղամասի, Սևակի 1, 3, 5, Մոմիկի 8, Միկոյան 3, 5, 9, 10, 11, 12, 13, 15 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]

Ի՞նչ ճանապարհով է կալանավորը փախուստի դիմել

ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից /ՁՊՎ/ կալանավորի փախուստի դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության նույն ստորաբաժանման աշխատակից Ասատուր Մարգարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով կալանավորը դիմել է փախուստի: Այսպես, 2017 թվականի հուլիսի 27-ին Ասատուր Մարգարյանը հերթապահել է […]

«Ադրբեջանը փորձում է ՌԴ-ից ստացած ահռելի ռազմական ներուժով վախեցնել ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին». Հովհաննես Իգիթյան

«Արցախի հարցում ռազմական գործոնը սկսում է գերիշխել Ադրբեջանի կողմից: Այսօր առաջնային խնդիրը այդ գործոնը չեզոքացնելն է: Սա է պատճառը, որ ԱՄՆ պետդեպը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց հայտարարություններում ասում են՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- այսօր` սեպտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանի  խոսքով՝ հիմնականում  Ռուսաստանից ձեռք […]

Նուրբ դիրք` Բրյուսելի եւ Մոսկվայի արանքում

Համաեվրոպական մակարդակում Բաքվի ուղղությամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրյալներ  են փոխանցում: Խավիարային դիվանագիտության ծալքերի բացահայտման դրսեւորումները, ամբողջացման կարգով արձանագրել են Փարիզում պաշտոնական Բաքվի բացած դատը երկու լրագրողների դեմ, որոնք Ալիեւյան իշխանությունը որակել էին բռնատիրություն. բուլղարական մամուլի կատարած բացահայտումները ադրբեջանական զինամթերքի ահաբեկչությանը տրամադրման մասին, ինչպես նաեւ Բուդապեշտ-Բաքու արտահանձնման գործարքային գործողությունը իրականցնելու համար միլիոնավոր դոլարների […]

Աստված մի արասցե, որ հանկարծ հիասթափություն լինի. Բաղդասարյանը՝ վարչապետից

ՀՀԿ-ը դրական է գնահատում մեկ տարվա կտրվածքով կառավարության արձանագրած մոտեցումներն ու թիրախավորումները:«7 ամսվա ընթացում 6.2 տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցին՝ մարդիկ զգում են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանեց.«Բավականին նուրբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի