14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ եւ ԵՄ միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին խոչընդոտ չկա․ դեսպան

Հայաստանի և Եվրամիության միջև կնքվելիք համաձայնագրի ստորագրման ճանապարհին ներկայումս որեւէ խոչընդոտ չկա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:

Նա նշել է, որ ինքը կարող է վերահաստատել դեսպան Պյոտր Սվիտալսկու այն խոսքերը, որ ԵՄ-ն պատրաստ է կնքել համագործակցության համաձայնագիրը նոյեմբերին:

«Նոր համաձայնագիրը մեծ հաջողություն եմ համարում, և կարծում եմ՝ եթե ստորագրվի, այն մեծ հնարավորություն կընձեռի՝ խորացնելու Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում։

«2013 թ-ին ՀՀ-ն է կատարել ռազմավարական քայլ` միանալու Մաքսային միությանը, այս որոշումն ընդունվել է ԵՄ-ի կողմից, ԵՄ-ն առաջարկում է համագործակցություն, բայց չի ստիպում: Այս ոգով են վերսկսվել բանկացությունները և դրանք շարունակվում են», – ասել է նա։

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ