Աստված մի արասցե, որ հանկարծ հիասթափություն լինի. Բաղդասարյանը՝ վարչապետից
ՀՀԿ-ը դրական է գնահատում մեկ տարվա կտրվածքով կառավարության արձանագրած մոտեցումներն ու թիրախավորումները:«7 ամսվա ընթացում 6.2 տնտեսական ակտիվություն կա, արտահանման աճ կա, տուրիզմի աճ կա, իսկ սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի ստրատեգիական գործընկեր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կան»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին՝ մարդիկ զգում են դրական փոփոխություն իրենց կյանքում, Բաղդասարյանը պատասխանեց.«Բավականին նուրբ հարց է, շփումները ցույց են տալիս, որ մարդիկ 1 տարվա ընթացքում չեն կարող շոշափելի արդյունքներ զգալ: Բայց հավատի զգացում ապագայի կա, այսինքն՝ Կառավարության գործունեությունը հավատ է ներշնչում, Աստված մի արասցե, որ հանկարծ հիասթափություն լինի: Մեկ տարին բավական չէ, որ շոշափելի զգան, բայց այն տեմպերը, որ վերցված են, առայժմ բավարար են»:
Նա կարծում է, որ այսօր շատ է ֆետիշացվում անհատների դերակատարությունը «Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ անհատի դերը նվազի՝ ամրանդելով համակարգայինը»,- ասաց նա: Դիտարկմանը, որ 2018 թվականի վարչապետը պետք է կարգավորի ոչ միայն տնտեսական, այլև անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը, որն աժմ կարգավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հնարավո՞ր է, որ թեկնածուն լինի հենց Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյան էլ համապատասխանում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.
«Այո, 2018 թվականին վարչապետը լրիվ այլ կարգավիճակում պետք է լինի, այլ արտոնություններ կունենա, որովհետև 2018 թվականից անցնում ենք խորհրդարանական համակարգի: Սակայն ձեր ասած հարցի շուրջ քննարկումներ չենք ծավալել, վարչապետը կատարում է իր պարտականությունները, իսկ հանրապետության ղեկավարն՝ իր: Երբ 2018 թվականին կլինի պարտականությունների տարաբաժանում, այդ ժամանալ էկ կքննարկենք ու կներկայացնենք հասարակությանը»:
Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ ՀՀԿ-ում շատերն են ցանկանում, որ 2018 թվականի վարչապետը լինի Սերժ Սարգսյանը, հնարավո՞ր է հաշվի առվի նրանց ցանկությունը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.« Ենթադրություններով չենք շարժվում, բոլորն ունեն ցանկություններ, իսկ քաղաքականության մեջ ոչ բոլոր ցանկություններն են, որ բավարարվում»: