21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ադրբեջանը փորձում է ՌԴ-ից ստացած ահռելի ռազմական ներուժով վախեցնել ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին». Հովհաննես Իգիթյան

«Արցախի հարցում ռազմական գործոնը սկսում է գերիշխել Ադրբեջանի կողմից: Այսօր առաջնային խնդիրը այդ գործոնը չեզոքացնելն է: Սա է պատճառը, որ ԱՄՆ պետդեպը եւ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրենց հայտարարություններում ասում են՝ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- այսօր` սեպտեմբերի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը:

Իգիթյանի  խոսքով՝ հիմնականում  Ռուսաստանից ձեռք բերված  զենքով, որը ահռելի ռազմական ներուժ է Ադրբեջանը փորձում է վախեցնել  ԼՂՀ-ին եւ ՀՀ-ին :

«Նախագահների հանդիպում է նախատեսվում, բայց կարծում եմ՝ այն չի կայանա, եւ գործընթացը կսահմանափակվի սեպտեմբերին կայանալիք արտգործնախարարների հանդիպմամբ»,-կանխատեսել է  Հովհաննես Իգիթյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ