Անհաջող առաջարկ
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով առաջարկել էր մեր երկրի անունը փոխել՝ վերանվանելով Արմենիա։ Անդրադառնալով այս առաջարկին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Հարգելով պարոն Բագրատյանին՝ պետք է նշեմ, որ դա անհաջող առաջարկ է. ի՞նչ է նշանակում Հայաստանը վերանվանենք Արմենիա։ Պետությունների ինքնանվանումները օրնաչափություն են, օրինակ՝ Սակարթվելուն Վրաստանն է, Հելլասը՝ […]