Պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի զինվորական քրեական գործերով վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32- ամյա տղամարդու սպանությունը, հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Անմիջապես դեպքի վայր է […]