29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Վարչապետը և Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման և հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ: Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը: Ընդգծելով Հայաստանի հետ […]

«Շիրակ» օդանավակայանի թռիչքուղու համար ձեռք են բերվել մետաղյա բաշխիչ արկղեր, սակայն պահվել են ավտոտնակում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ: Նախնական քննության տվյալներով՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու նպատակով  2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ- ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք  չեն տեղադրվել և շահագործման չեն հանձնվել: Սակայն, համաձայն  կազմված բաշխման արկղերի […]

Եվրահանձնաժողովի շենքի մոտ Թուրքիայի դեմ բողոքի ակցիա է անցկացվել

Բրյուսելում, Եվրահանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել՝ կոչ անելով Թուրքիային ազատ արձակել մի քանի օր առաջ Ստամբուլում ձերբակալված իրավապաշտպաններին: Միջանկյալ նշենք, որ Ստամբուլում  հուլիսի 5-ին 10 իրավապաշտպաններ էին ձերբակալվել, որոնցից 5-ը արդեն ազատ են արձակվել: Ձերբակալվածների մեջ էին նաև «Amnesty International»  միջազգային իրավապաշտպանական կազմակերպության Թուրքիայի բաժնի տնօրեն Իդիլ Էսերը, ինչպես նաև՝ Օզլեմ […]

Ուշադի՛ր եղեք պաղպաղակ գնելիս

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝  պաղպաղակի սեզոնը, ինչպես հայտնի է  բացվել  մոտավորապես 15 ընկերության գրել են նամակ ուսումնասիրություն կատարելու համար, սակայն նրանցից հինգն են արձագանքել: «Այս բոլոր ընկերություններում գրեթե թերություններ չկան, արտադրական պրոցեսում խախտումներ չեն արձանագրել։ Մենք գտնում ենք, որ այս հինգից բացի՝ մյուս  ընկերություններում առկա են պրոբլեմներ […]

Մի տղամարդ կանչել է, այլեւս չի վերադարձել․ նոր մանրամասներ մարզպետի խորհրդականի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝  Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց  ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական […]

Այս տարի 26 հազար տոննա ծիրան է արտահանվել

Հուլիսի 26-ի դրությամբ` Հայաստանից արտահանվել է 65 հազար տոննա պտուղ-բանջարեղեն։  Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Այս տարի արդեն 26 հազար տոննա միայն ծիրան է արտահանվել, նախորդ տարի այն կազմել է 19 հազար 900 տոննա։ Ելակի արտահանումը կազմել է 2500 տոննա, որը երկու անգամ գերազանցել է նախորդ տարվա […]

Առաջիկա հանգստյան օրերին մայրաքաղաքում գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի

Առաջիկա հանգստյան օրերին  մայրաքաղաքում  գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի։ Այսօր այն մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց  ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Առաջին տոնավաճառը՝ Կասյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, գործում է հունիսի 10-ից, իսկ    երկրորդը կբացվի Մաշտոցի պողոտայի եւ Սարյանի փողոցի միջեւ։  «Առաջին տարին չէ, որ դրանք բացվում են մրգերի ու բանջարեղենի սեզոնին եւ […]

Դատը մանկապարտեզի եք վերածել. թեժ իրավիճակ դատարանում

«Կարո Եղնուկյանը ձեռքում շիշ  ունի ու նման իրավունք չկա: Ամբաստանյալ Եղնուկյան հենց հիմա հանձնեք Ձեր շիշը»,-Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 14-ի գործով վերսկսված նիստի մեկնարկին ասաց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Կարո Եղնուկյանը բացատրեց, որ ջուրը իր համար դեղի նման բան է և ինքը մշտապես բոլոր նիստերին իր […]

Փաստաբանը ընդդեմ կարգադրիչների/տեսանյութ/

Երևանի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» 14-ի գործով դատական նիստի ընդմիջումից հետո փաստաբան Արա Զաքարյանին թույլ չտրվեց մտնել դատական նիստերի դահլիճ, քանի որ նրա ձեռքին գազավորված ըմպելիքի շիշ կար: Փաստաբանը կարգադրիչից պահանջեց արձանագրություն կազմել և ներկայացնել արգելված իրերի ցուցակը: Ավելի ուշ Արա Զաքարյանը բացեց ձեռքի շիշը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի