Առաջիկա հանգստյան օրերին մայրաքաղաքում գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի
Առաջիկա հանգստյան օրերին մայրաքաղաքում գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը կբացվի։ Այսօր այն մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։
Առաջին տոնավաճառը՝ Կասյան փողոցի եւ Կոմիտասի պողոտայի խաչմերուկում, գործում է հունիսի 10-ից, իսկ երկրորդը կբացվի Մաշտոցի պողոտայի եւ Սարյանի փողոցի միջեւ։
«Առաջին տարին չէ, որ դրանք բացվում են մրգերի ու բանջարեղենի սեզոնին եւ սիրվել են երեւանցիների կողմից։ Նրանք աշխատում են հանգստյան օրերին, իսկ բերքը վաճառում են ֆերմերները, որոնք այն աճեցրել են։ Մենք նրանց անվճար տեղեր ենք հատկացնում, սակայն տեղում ստուգում ենք գյուղական վարչակազմերի տեղեկանքները։ Այդպես մենք հասկանում ենք, որ նրանք հենց ֆերմերներ են»,- նշեց փոխնախարարը։