ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ

Հուլիսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Գեղարքունիքի մարզ: Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: Այցի շրջանակում Արա Բաբլոյանը եղել է Գավառ քաղաքի Երեխաների զարգացման եւ վերականգնողական կենտրոնում: Խորհրդարանի ղեկավարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժման հատուկ կուրսեր անցնող սահմանափակ ունակություններով երեխաների ծնողների, մասնագետների […]