Օրենսդրական նախագծեր՝ ուղղված ընտանիքի հետ կալանավորված անձի տեսակցությունների երաշխավորմանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել և շրջանառության է ներկայացվել օրենսդրական նախագծերի փաթեթ: Նախագծերն ուղղված են բացառելու այն անընդունելի իրավակիրառ պրակտիկան, երբ քրեական գործի քննության ընթացքում առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունվում ընտանիքի անդամների հետ կալանավորված անձի տեսակցությունն արգելելու մասին: Ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող հանդիսանալ ընտանիքի կամ մերձավորազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ ևանհատականացված հիմնավորում: Մասնավորապես, օրենսդրական նախագծերով առաջարկվում է. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից առանձնացնել կալանավորված […]