04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Փորձել է խարդախությամբ գումար հափշտակել ավագ լեյտենանտից

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառքի պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու փորձի դեպք. առաջադրվել են մեղադրանքներ: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ N զորամասում ծառայություն իրականացնող ավագ լեյտենանտը (ծնված՝ 1990թ.) մոր առողջական խնդիրների պատճառով ցանկացել է տեղափոխվել և ծառայությունը շարունակել բնակության […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լեհաստանի Բիալիստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու այդ շրջանակում նաև միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը՝ նշելով, որ Երևանը տարեցտարի […]

Դատավորը ընդմիջումից հետո ընդմիջում հայտարարեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սևեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջումից վերադառնալուց հետո կրկին ընդմիջում  է հայտարարել: Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին դատավորն ընդմիջում էր հայտարարել, որ կարողանա ապահովել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ […]

«Շատ երկրներ կցանկանային ունենալ նման բարեկիրթ, ժողովրդի դարդուցավով ապրող նախագահ» (տեսանյութ)

Արցախի հանրապետության քաղաքացիներն իրենք են որոշել գնալ այդ փոփոխությանը. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով տեսակետից, թե Արցախի Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի գործող նախագահ Բակո Սահակյանը հնարավորություն ունենա կայանալիք ընտրություններին կրկին մասնակցել: Շարմազանովը նշեց, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Արցախի նախագահին կրկին առաջադրվելու, և որևէ իրավական սահմանափակում այստեղ չկա: «Ես […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Հայաստանյան բանկերն այսօր առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները.      · 1 դոլարի միջին փոխարժեքն` առք` 478.13 դրամ, վաճառք` 481.54 դրամ,      · 1 եվրոյի միջին փոխարժեքն` առք` 541.59 դրամ, վաճառք` 549.92 դրամ,      · 1 ռուբլու միջին փոխարժեքն` առք` 8.01 դրամ, վաճառք` 8.21 դրամ: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 478.50 դրամ է, նվազագույն փոխարժեքը 477.50 դրամ:

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 4-ին ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիեւային: Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված վաղեմի բարեկամությունն ու մշակութային առնչությունները, ինչը հիմք է հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման համար: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ […]

«Պետությունը թերի է»

«Վերջին 25 տարվա ընթացքում 3 սահմանադրություն է փոխվել:  Եթե առաջին երկուսը իրար հետ գոնե կապ ունեին կառուցվածքային իմաստով, ապա վերջինը  հիմարության, տխմարության, ապուշության եւ ծախվածության գագաթն է»,- այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այպիսի տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ասուլիսի մյուս բանախոսը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն իր հյերթին շեշտեց՝ Սահմանադրությունն ապագային միտված օրենքների […]

Վտանգ չի ներկայացնում. պատգամավորն՝ իր առանձնատան մասին (տեսանյութ)

«Ես հայտարարում եմ, որ դա իրենից ներկայացնում է մետաղական թեթև կոնստրուկցիայով տեղափոխման հնարավորությամբ, եթե ցանկություն ունեք, կարող եք տեսնել: Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա […]

Սեֆիլյանը չի հրաժարվում

Ընդմիջումից հետո Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի: Դատավորի խոսքով, Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, հետեւաբար ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված