10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Դատավորը ընդմիջումից հետո ընդմիջում հայտարարեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սևեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը ընդմիջումից վերադառնալուց հետո կրկին ընդմիջում  է հայտարարել:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին դատավորն ընդմիջում էր հայտարարել, որ կարողանա ապահովել Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցի ներկայությունը: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը հայտարարել էր, որ ինքը ցանկանում է, որ իրեն պաշտպանի նաեւ Տիգրան Հայրապետյանը, սակայն դատավորը նշեց, որ Հայրապետյանը 3-րդ նիստն է անընդմեջ, որ չի գալիս նիստերին, նույնը վերաբերում է Ներսես Պողոսյանին եւ Արայիկ Պապիկյանի պաշտպանությանը: Չնայած ամբաստանյալները հստակ հայտարարեցին, որ ուզում են իրենց պաշտպանի Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը:

Ընդմիջումից հետո Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ չեն կարողացել կապ հաստատել Արա Զաքարյանի եւ Նինա Կարապետյանցի հետ եւ որոշեց նիստը 1.5 ժամով ընդմիջել: Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը: Այսօր դատարանը հեռացրեց նաեւ Սասունիկ Կիրակոսյանին: Դահլիճում մնացել է միայն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը եւ Գալուստ Գրիգորյանի պաշտպան Արկադի Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ